Մամուլը մեր մասին

Մամուլը մեր մասին

...
Հայտնի են «Որակի նշան» մրցանակաբաշխության մրցանակիրների անունները
27.12.2022

Տարվա հանրային ծառայող և Տարվա ապարանքանիշ. Ովքեր են 2022-ի լավագույնները 

 

«Որակի նշան» կազմակերպությունը, ամփոփելով տարին, դեկտեմբերին «Աղաբաբյանս» ռեստորանային համալիրում կազմակերպել էր մեծ մրցանակաբաշխություն։

Կատարված ուսումնասիրությունների արդունքում «Որակի նշանի» են արժանացել տարբեր ոլորտների առաջատար ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինքնակառավարման մարմինների ղեկավարներ  և իրենց ոլորտում ուրույն ձեռագիր ունեցող անհատներ:
 Տարվա մարզպետ է ճանաչվել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ «Մարզային կառավարման լավագույն մոդելի մշակում, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն, բարեխիղճ  աշխատանք»  անվանակարգում հաղթող են  Քաջարանի համայքի ղեկավար Մանվել Փարամազյանը,  Լոռու Բերդ համայնքի ղեկավար  Արայիկ Նիկողոսյանը։

Կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հակոբ Մխիթարյանը ներկայացրեց մյուս մրցանակիրներին։ «Սպասարկման ոլորտում տարվա առաջատար սուպերմարկետների ցանց» անվանակարգում հաղթող է ճանաչվել  Ծիրան սուպերմարկետների ցանցը։

Իրենց Որակի նշանը»  ստացան նաև  «Մեղրու Ճանապարհա-շինարարական  շահագործման ձեռնարկությունը», «Ալավերդու» բժկական կենտրոնը,  «Եղեգնաձոր» ջրօգտագործողների  ընկերությունը, «Սովթ Պապիրուս», «Մոսէքսո», «Vega Home», «Հոմլենդ», «Մառանիկ», «Դանդեսրտ», «Բայազետ», «Արմպլաստ»,  «Կաթնառատ» ընկերությունները և Աշոցքի պանրի գործարանը։ «Բեկոն պրոդուկտ», «Դարոյնք» ընկերություններն ու «Դիլիջան» գարեջրի գործարանը ևս մրցանակակիրների ցուցակում են։Մրցանակ ստացավ նաև «Նռենե» հայկական արտադրությամբ կոսմետիկան։ «Որակի նշան» մրցանակին արժանացավ «Աղաբաբյանս» ռեստորանային համալիրը:

«Փորձագիտական ուսումնասիրությունների և լաբորատոր ստուգումների արդյունքում, որպես որակյալ ու անվտանգ հայկական արտադրանք ապահովող ընկերություն»  անվանակարգում աչքի են ընկել իրենց որակյալ արտադրատեսակի սպառմամբ և գեղեցիկ ներկայացմամբ` «Չրենի» չրերի գործարանը, «Գավառացի հաց», «Լ-Ամելի», «Թումանյան նոթատետրերը», «Մարաշի սվիթս»  և «Լա Մեռոն»  ընկերությունները:

«Որակի նշան» կազմակերպությունը նախատեսում է «Տարվա հանրային ծառայող, տարվա ապրանքանիշ -2023» մրցանակաբաշխությունը  իրականացնել Դուբայում։

 

Նյութի սկզբնաղբյուրը՝  www.news.am

Նյութի հղումը՝   https://news.am/arm/news/736293.html