Մամուլը մեր մասին

Մամուլը մեր մասին

...
<<Որակի նշան 2022» մրցանակաբաշխությունն անցկացվեց Դուբայում
27.12.2022

Հայաստանից մեծ թվով գործարարներ նոյեմբերի 5-ին  Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցել են հայկական որակ մրցանակաբաշխությանը։ 

Միջոցառման տերը «Որակի նշան» ընկերությունն է. Դուբայում անցկացված «Որակի նշան»  ընկերության հայկական որակ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը մասնակցել է ԱՄԷ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը, Հայաստանից էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը եւ Արցախի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Անդրանիկ Գասպարյանը։ 

Հնգամյա կենսագրություն ունեցող «Որակի նշան» ընկերության  մասնագիտական խորհուրդը ամենամյա կտրվածքով ուսումնասիրում եւ գնահատում է հայկական արտադրանքի, Հայաստանում  ծառայությունների մատուցման ոլորտում հաստատուն դիրքերի հասած ընկերությունների  գործունեությունը, գնահատում է գործարարի ջանքերն ու կարողությունները` սեփական պրոդուկտը միջազգային որակին համապատասխանեցնելու հարցում։

Մասնագիտական խումբն հաշվի է առնում նաեւ հայկական բրենդերի վարկանիշն ու պահանջարկը շուկայում։  

Այսպիսով, ամեն տարվա երկրորդ կեսին «Որակի նշան» մրցանակաբաշխության ժամանակ հրաարակվում են հանրային ծառայությունների մատուցման, համայնքային կառավարման եւ հանրային առողջության պահպանման ոլորտներում առաջատարների անունները։ 

2022 թվականին Դուբայում անցկացված տարեկան ամփոփ միջոցառման մրցանակակիրները 22-ն էին, այդ թվում արվեստի ճյուղից մի նկարչուհի՝ Լուսինե Թելոյանը և  համայնքային կառավարման ոլորտից երկու պաշտոնյաներ՝ Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար էդգար Արշակյանը և Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

 

«Որակի նշան 2022» ընկերության մրցանակակիր դարձան`  «ՕՎԱԼ ՓԵՔ»  ընկերությունը, «Դերժավա» ապրանքների խումբը ներկայացնող ապրանքանիշը, « Բաղրամյան ալյուր»  ընկերությունը,   «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն,  «Պատրիոտներ»  թեյերի արտադրությունը, 

«Ջինջ»  ընկերությունը,  «Էկոսենս» հետազոտությունների լաբորատոր ցանցը, «Ատամ» էսթետիկ կենտրոնը, «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը , Իջևանի գինու-կոնյակի գործարանը, «Լուսակերտի Էլիտ» թռչնաֆաբրիկան,  «Ֆլեշ»  ընկերությունը, ՀՀ Աուդիտորների պալատը, «Դիլի» կաթնամթերքը,  «Կապան» ՃՃՇ ընկերությունը, Pro decor դիզայներական ընկերությունը, Arta tour տուրիստական ընկերությունը,  Արցախից «Հաթերք ֆուդ» մեղրի տեսականի արտադրող ընկերությունը եւ Արմենիա ՀԸ «Ժամը» լրատվական հաղորդումը։

«Որակի նշան» մրցանակաբաշխության կազմակերպիչները մտադիր են հաջորդ տարի միջոցառման անցկացման վայրը փոխել։ Պլանավորում են «Որակի նշան 2023» գալա միջոցառումն անցկացնել Փարիզում։ 

Համոզված են, որ այսպիսի միջոցառումներով կստեղծեն օտարերկրյա գործարարների հետ շփումների-կապերի լայն հնարավորություն, կօգնեն հայկական արտադրանքը դուրս բերել միջազգային շուկա, ինչում իր բաժին աջակցությունը խոստացավ ցուցաբերել Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը` ՀՀ կառավարության անունից։

 

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ www.mediahub.am

Նյութի հղում ՝  https://www.mediahub.am/post/a5e470d2a0c3da5a92ea98d3f0f4f201