«ՕՎԱԼ» պլաստիկ ընկերությունը ստեղծվել է 1995 թվականին Վարուժան Խալաթյանի կողմից։ Ընկերությունն  իր ապրանքաշարքը ներկայացնում է հայկական և արտերկրյա շուկաներում: Իր գոյության ընթացքում գործարանն անցել է կայացման և զարգացման մեծ ճանապարհ: Արտադրական հզորությունների ավելացման, արտադրանքի տեսականու ընդլայնման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ այսօր «ՕՎԱԼ» պլաստիկը միակն է Հայաստանում և խոշորագույներից ԱՊՀ տարածքում իր մեծ գիտական ներուժով, յուրօրինակ արտադրությամբ, որն իրականացվում է աշխարհի առաջատար արտադրողների ժամանակակից սարքավորումներով:

Ձեռնարկությունում ներդրված է միջազգային պահանջներին համապատասխանող ISO 9001:2008 որակի վերահսկման համակարգ: Վաճառքի մեծ ծավալները թույլ են տալիս պահպանել մրցունակ գներ, իսկ իրազեկ և փորձառու անձնակազմը միշտ պատրաստ է օգնել պատվիրատուներին պատվերների կազմման, արտադրանքի կամ գույնի, ինչպես նաև բացառիկ արտադրանքի համար նախատեսված անհատական կաղապաֆորմաների ընտրության գործում:

Վ․ Խալաթյանը պարգևատրվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության փոքր հուշամեդալով արդյունաբերության ոլորտում ներդրած ավանդի համար։ 

«ՕՎԱԼ» պլաստիկ ընկերություն

+374 10 746001(աշխ.), +374 10 720059(աշխ.)
ՀՀ, ք. Երևան, Հաղթանակի 1-ին փող., 1/8