Մեր մասին

Vorak.am կայքը  իրենից ներկայացնում է հարթակ, որտեղ ներգրավված են գրեթե բոլոր ոլորտները: Այստեղ ներկայացված են բոլոր ընկերությունները՝ հյուրանոցներ, ռեստորաններ, անշարժ գույքի գործակալություններ, սնունդ արտադրող, ներմուծող կամ  արտահանող  կազմակերպություններ և այլն:  Vorak.am կայքի առաքելությունը բոլոր ոլորտները՝ իրենց ապրանքատեսակներով ու գործունեությամբ առավել մանրամասն հաճախորդներին ներկայացնելն է։   Մեր կայքում անուն առ անուն կներկայացվի յուրաքանչյուր ընկերություն:

 

Սննդի ոլորտի համար կգործեն այլ չափանիշներ: Այստեղ յուրաքանչյուր ընկերություն կներակայացնի իր արտադրանքը, կկազմակերպվեն լաբորատոր փորձաքննություններ,  տեղի կունենան համտեսներ: Բացի այդ  նախատեսվում է դեկտեմբերի 20, 21 և 22-ին կազմակերպել ապրանքների ցուցահանդես-վաճառք:

 

Այս բոլոր գործողությունների հետ զուգահեռ  Vorak.am կայքում կանցկացվի քվեարկություն, որի ընթացքում հաճախորդները կկարղանան քվեարկել իրենց նախընտրած կազմակերպության կամ ապրանքատեսականու օգտին: Տարեվերջին՝ դեկտեմբերի 22-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա  քվեարկության արդյունքների ամփոփում և մրցանակաբաշխություն, որի ընթացքում առավել մեծ գնահատանքի արժանացած ընկերությունները կամ կազմակերպությունները կստանան <<Որակի նշան>> մրցանակ: