«Գլորիա» կարի ֆաբրիկա

+374 322 38580(աշխ.) +374 95 991964(բջջ.)
Երևանյան խճուղի 113/1, ք. Վանաձոր, 2001, Հայաստանի Հանրապետություն

Twitter

vkontakte

Linkedin

facebook

«Գլորիա» կարի ֆաբրիկան հիմնադրվել է 1977 թվականին: Անցած տարիների ընթացքում ֆաբրիկայում կատարվել է մի քանի տեխնիկական վերազինում, վերջինը՝ 2018 թվականին:

 Այժմ «Գլորիա» կարի ֆաբրիկայի արտադրամասերը համալրված են JUKI, PFAFF և այլ համաշխարհային ճանաչում ունեցող ֆիրմաների կարի ժամանակակից մեքենաներով և սարքավորումներով:

 Շնորհիվ ֆաբրիկայում աշխատող արհեստավարժ աշխատողների, աշխատանքի կազմակերպման ժամանակակից մեթոդների և բարձր որակի կարի մեքենաների՝ ֆաբրիկիան կարող է արտադրել ցանկացած բարդության ժամանակակից և Եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք:

«Գլորիան» ունի 2 մասնաճյուղ, որտեղ աշխատում է 2500 աշխատող:

​2 մասնաճյուղերում միասին ամսեկան արտադրվում է 150,000 հատ տարբեր տեսակի հագուստներ, վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ, տարբեր տեսակի պաշտպանիչ հագուստներ:

Ֆաբրիկան հետևում է  ETI-Ethnical Trading Initiative (Էթիկական առևտրի նախաձեռնություն) պահանջներին:

​«Գլորիայում» գործում է որակի վերահսկման եռաստիճան համակարգ։

​Առաջին աստիճանում որակը ստուգվում է անմիջապես արտադրական պրոցեսի  ընթացքում, երբ արտադրանքը գտնվում է կիսաֆաբրիկատ վիճակում։

Երկրորդ աստիճանում մեր որակի հսկիչները որակի ստուգումներ են անց կացնում արտադրական հոսքագծերի վերջում, երբ արտադրանքը արդեն պատրաստի վիճակում է, բայց դեռևս փաթեթավորված չէ։

Երրորդ աստիճանի ստուգումը անց է կացվում պատրաստի արտադրանքի պահեստում՝ փաթեթավորումից առաջ: