
Կենսագրական տվյալներ
Մխիթար Կոլյայի Մաթևոսյանը ծնվել է 1977 թվականի օգոստոսի 23-ին Վայոց ձոր մարզի Զառիթափ գյուղում:
Կրթություն
1983-1991 թթ․ սովորել է Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցում։
1992-1995թթ. սովորել է Վայքի պրոֆտեխ ուսումնարանում։
2012-2017թթ. սովորել է Երևանի <Գալիք> համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեություն
1997-2012թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ:
2012-2021թթ. եղել է Մավշին ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը:
Մխիթար Մաթևոսյանը 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ընտրվել է Վայք խոշորացված համայնքի ղեկավար:
2021 թվականի դեկտեմբերի 17-ից տեղական ինքնակառավարման նոր մարմինների լիազորությունները մտել են ուժի մեջ։
Լրացուցիչ տեղեկություններ
1995-1997թթ. ծառայել է Հայոց բանակում: