Նորություններ

...
KFC-ն սեփական սմարթֆոնն է թողարկել
26.01.2019

KFC արագ սննդի ռեստորանների ցանցը Huawei ընկերության հետ համատեղ ներկայացրել է Enjoy 7 սմարթֆոնի սահմանափակ քանակով տարբերակը, որի վրա պատկերված է գնդապետ Սանդերսի դիմանկարը։

Սմարթֆոնների թողարկումը նվիրված է Չինաստանում KFC-ի գործունեության 30-ամյակին, այս մասին հայտնում է CNBC-ն։

Սարքն ունի 1280×720 կետայնությամբ հինգդյույմանի դիսփլեյ, ինչպես նաև 1,4 գեգահերց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 425 պրոցեսոր և 3GB օպերատիվ հիշողություն։

Բացի այդ, սմարթֆոնի վրա տեղադրված է հատուկ հավելված, որը հնարավորություն է տալիս փոփոխել KFC-ի 4 000 կետերից որևէ մեկի երաժշտությունը։ Սարքն արժե 160 դոլար և ընդամենը պլանավորվում է թողարկել 5000 օրինակ։