ՑՈՒՑՈՒԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՈՒՐԻ

+374 (77 ) 196272
ՀՀ ,Տավուշի մարզ ,ք․Իջևան, Անկախության 23

ՀԱՍՄԻԿ ՑՈՒՑՈՒԼՅԱՆ

ԲԺԻՇԿ-ՍՏՈՄԱՏՈԼՈԳ • ՕՐԹՈԴՈՆՏ

Կրթություն

2004–2009 թթ․Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան Ստոմատոլոգիական ֆակուլտետ 

2009–2012 թթ․ Կլինիկական օրդինատուրա՝ «Օրթոդոնտիա» մասնագիտությամբ 

Մասնագիտական գործունեություն

2009 թ. – մինչ օրս աշխատում է բժիշկ-ստոմատոլոգ ։ Մասնագիտական գործունեությունը սկսել է որպես թերապևտիկ ուղղության բժիշկ-ստոմատոլոգ, այնուհետև մասնագիտացել է օրթոդոնտիայի ոլորտում։

Գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • Էնդոդոնտիկ բուժում,
  • Գեղագիտական վերականգնումներ,
  • Օրթոդոնտիկ բուժում,
  • Ատամների հեռացում,
  • Ֆիքսված օրթոպեդիկ կոնստրուկցիաներ
  • ԿԼԿՏ (CBCT) տվյալների ուսումնասիրություն և բուժման պլանավորում։

Մասնագիտական հմտություններ

• Էնդոդոնտիկ բուժում՝ օպտիկական խոշորացման պայմաններում

• Աշխատանք օպերացիոն մանրադիտակով

• Կոֆերդամի կիրառում

• Գեղագիտական և ֆունկցիոնալ ռեստավրացիաներ

• Օրթոդոնտիկ բուժում

• Ատամների հեռացում

• ԿԼԿՏ (CBCT) տվյալների վերլուծություն

• Ֆիքսված օրթոպեդիկ աշխատանքներ

Մասնագիտական զարգացում

Մասնակցել Է օրթոդոնտիայի բազմաթիվ մասնագիտական դասընթացների Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև տեղական և միջազգային ստոմատոլոգիական գիտաժողովների,

սեմինարների և վարպետաց դասերի։ Ձգտում Է իր ամենօրյա աշխատանքում կիրառել ժամանակակից, գիտականորեն հիմնավորված մոտեցումներ և մշտապես հետևել ստոմատոլոգիայի նորագույն զարգացումներին։

Մասնագիտական նկարագիր

Բժիշկ-ստոմատոլոգ, օրթոդոնտ՝ ավելի քան 15 տարվա կլինիկական մասնագիտական փորձով։

Բժշկական գործունեության տարիների ընթացքում ձևավորել եմ ստոմատոլոգիական բուժման համալիր և անհատականացված մոտեցում, որը ներառում է ճշգրիտ ախտորոշում, ժամանակակից բուժման մեթոդների կիրառում և յուրաքանչյուր պացիենտի առանձնահատկություններին համապատասխան բուժման մանրակրկիտ պլանավորում։

Իմ մասնագիտական աշխատանքի հիմքում են բուժման բարձր որակը, մանրակրկիտությունը, բժշկական պատասխանատվությունը և կանխատեսելի արդյունքի ապահովումը։ Յուրաքանչյուր կլինիկական դեպք գնահատում եմ անհատականորեն՝ հաշվի առնելով ոչ միայն առկա խնդիրը, այլև պացիենտի ընդհանուր ստոմատոլոգիական վիճակը, ֆունկցիոնալ և էսթետիկ պահանջները։

Էնդոդոնտիկ և վերականգնողական բուժումներն իրականացնում եմ կոֆերդամի և օպտիկական խոշորացման պայմաններում, այդ թվում՝ օպերացիոն մանրադիտակի կիրառմամբ։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս առավել մանրակրկիտ իրականացնել բուժման յուրաքանչյուր փուլ և ապահովել բարձր ճշգրտություն ու որակ։

Մասնագիտական գործունեության ընթացքում կարևորում եմ ժամանակակից, գիտականորեն հիմնավորված մոտեցումների կիրառումը, շարունակական մասնագիտական զարգացումը և բուժման այնպիսի ռազմավարության ընտրությունը, որը միտված է երկարաժամկետ, ֆունկցիոնալ և էսթետիկ արդյունքի ապահովմանը։