ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆԻ
Դավիթ Վարդանի Կարապետյան
Ստոմատոլոգ | Իմպլանտոլոգ
Փորձառու մասնագետ՝ 16 տարվա մասնագիտական փորձով, ով իր գործունեության ընթացքում մշտապես զարգացրել է գիտելիքներն ու հմտությունները՝ համադրելով մասնագիտական փորձը և ժամանակակից ստոմատոլոգիայի առաջատար մեթոդները։ Նրա հիմնական նպատակն է ապահովել բարձրորակ բուժում, առողջ ատամներ և գեղեցիկ ժպիտ յուրաքանչյուր պացիենտի համար։
Կրթություն
• 1992–2002 թթ. – սովորել է Արմավիր քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում։
• 2002–2009 թթ. – ուսանել է Երևանի Հայբուսակ համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ ստանալով ստոմատոլոգի մասնագիտություն։
• 2010–2012 թթ. – անցել է օրդինատուրա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ որպես ընտանեկան ստոմատոլոգ։
• 2024–2025 թթ. – վերապատրաստում է անցել Ակադեմիկոս Ավտալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում՝ «Իմպլանտոլոգիա» մասնագիտությամբ։
• 2019 թվականին հիմնադրել է HD ստոմատոլոգիական կլինիկան Արմավիր քաղաքում, որը հաջողությամբ գործում է մինչ այսօր՝ ապահովելով բարձրակարգ ստոմատոլոգիական ծառայություններ և պարգևելով գեղեցիկ ու առողջ ժպիտներ իր բազմաթիվ այցելուներին։
Բժիշկ Դավիթ Կարապետյանն ունի ավելի քան 16 տարվա մասնագիտական փորձ, իր գործունեության ընթացքում մշտապես կատարելագործելով գիտելիքներն ու հմտությունները՝ մասնակցելով մասնագիտական վերապատրաստումների և կիրառելով ժամանակակից ստոմատոլոգիայի առաջատար մեթոդները։Իր աշխատանքում կարևորում է բարձր պրոֆեսիոնալիզմը, անհատական մոտեցումը յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։
Մասնագիտական գործունեություն
2019 թվականից հիմնադիր և գլխավոր բժիշկ՝
HD ստոմատոլոգիական կլինիկա, Արմավիր
Կլինիկան այսօր հանդիսանում է ժամանակակից ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կենտրոն, որտեղ կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ և միջազգային ստանդարտներին համապատասխան բուժման մեթոդներ։ Կլինիկայի հիմնական առաքելությունն է ապահովել որակյալ բուժում, բարձրակարգ սպասարկում և պացիենտներին պարգևել առողջ ու գեղեցիկ ժպիտներ։
Մասնագիտական սկզբունքներ
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտին
- Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում
- Բարձր որակի բուժում և էսթետիկ արդյունք
- Շարունակական մասնագիտական զարգացում
Վերապատրաստումներ և մասնագիտական սերտիֆիկատներ
2013 թ. – «Aspects of Advanced Implantology and Periodontology» մասնագիտական դասընթաց
կազմակերպիչ՝ Alpha-Bio Tec / GDC (Institute for Advanced Dental Education)
2015 թ. – Մասնակցություն մասնագիտական սեմինարի «Բարձր ճշգրտությամբ ատամնաբանական տպավորությունների ստացում և օրթոպեդիկ կոնստրուկցիաների ցեմենտավորում» թեմայով
կազմակերպիչ՝ ELDEX դասախոս՝ Մուրադով Մ.Ա. , ք. Երևան
2015 թ․ – «Վիրաբուժական կտրվածքներ և վերականգնումը կարի միջոցով»թեմայով Պատրիկ Բոնոյի (Ֆրանսիա) գործնական հմտության դասընթաց։
2021 թ․ – «Ստոմատոլոգիան երեկ,այսօր և վաղը» թեմայով գիտաժողով
2022 թ. – Մասնագիտական վերապատրաստում«Իմպլանտոլոգիա․ բազային կուրս»Meditrina Training Center , ք. Երևան
2022 թ․ – «Ֆունկցիոնալ ստոմատոլոգիայի տեխնոլոգիաներ․Գնաթոլոգիայի հիմունքներ ՄԱՍ 1»թեմայով գիտագործնական դասընթաց
2023 թ․ – «Առաջին բուժօգնությունը ստոմատոլոգիական պրակտիկայում» թեմայով գիտագործնական դասընթաց
Բժիշկ Դավիթ Կարապետյանը մշտապես մասնակցում է միջազգային սեմինարների և վերապատրաստումների՝ հետևելով ժամանակակից ստոմատոլոգիայի նորագույն մեթոդներին և տեխնոլոգիաներին։
HD ստոմատոլոգիական կլինիկա
HD ստոմատոլոգիական կլինիկան հիմնադրվել է 2019 թվականին Արմավիր քաղաքում՝ նպատակ ունենալով մատուցել բարձրակարգ և ժամանակակից ստոմատոլոգիական ծառայություններ։ Կլինիկայի հիմնադիրն է փորձառու ստոմատոլոգ Դավիթ Կարապետյանը, ով ավելի քան 16 տարվա մասնագիտական փորձ ունի ստոմատոլոգիայի ոլորտում։
Կլինիկայում կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ և բուժման ժամանակակից մեթոդներ, որոնք ապահովում են բարձր որակի բուժում, անվտանգություն և երկարատև արդյունք։ Մեր թիմը կարևորում է յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ անհատական մոտեցումը, հոգատար վերաբերմունքը և առավելագույն հարմարավետությունը բուժման ողջ ընթացքում։
HD ստոմատոլոգիական կլինիկայի գլխավոր նպատակն է ոչ միայն վերականգնել ատամների առողջությունը, այլ նաև ստեղծել գեղեցիկ և վստահություն պարգևող ժպիտ։
Մեր կլինիկայում իրականացվում են ստոմատոլոգիական ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում՝
- Թերապևտիկ ստոմատոլոգիա
- Իմպլանտոլոգիա
- Էսթետիկ ստոմատոլոգիա
- Պրոթեզավորում
- Վիրաբուժական ստոմատոլոգիա
- Պրոֆիլակտիկ և հիգիենիկ ծառայություններ
- Օրթեպեդիկ ստոմատոլոգիա
Մեր առաքելությունն է համադրել մասնագիտական փորձը, ժամանակակից տեխնոլոգիաները և պացիենտակենտրոն մոտեցումը՝ ապահովելով առողջ, բնական և գեղեցիկ ժպիտ յուրաքանչյուրի համար: