ՍԱՐԳԻՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

+374 ( 77 ) 574353
ՀՀ, ք․ Երևան, Տիտոգրադյան 14 ,Էրեբունի Բժշկական կենտրոն

ՍԱՐԳԻՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒՅԺ

Սարգիս Մատևոսյանը պլաստիկ վիրաբույժ է, մասնագիտացած է էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության ոլորտում։ Նա իր մասնագիտական գործունեությունը ծավալում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունում։

Կրթություն

  • 2007 թ. — Ավարտել է Երևանի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 միջնակարգ դպրոցը։
  • 2008–2013 թթ. — Բակալավրիատ՝ բժշկական գիտություններ, ընդհանուր բժշկություն, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի Հանրապետություն։
  • 2013–2015 թթ. — Մագիստրատուրա՝ ընդհանուր բժշկություն, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի Հանրապետություն։
  • 2015–2019 թթ. — Կլինիկական օրդինատուրա՝ պլաստիկ վիրաբուժություն, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի Հանրապետություն։

Մասնագիտական գործունեություն

  • 2013–2015 թթ. — Բուժակ, «Շտապ բժշկական օգնության ծառայություն» ՓԲԸ, Երևան։
  • 2015–2021 թթ. — Բժիշկ, «Շտապ բժշկական օգնության ծառայություն» ՓԲԸ, Երևան։
  • 2019 թ.–մինչ օրս — Պլաստիկ և վերականգնողական վիրաբույժ, «Էրեբունի» բժշկական կենտրոն, Երևան։
  • 2024 թ.–մինչ օրս — Դասախոս, պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ամբիոն, ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ։

Մասնագիտական վերապատրաստումներ և կատարելագործման դասընթացներ

  • 2021 թ. — Կիև, Ուկրաինա
  • 2022 թ. — Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն
  • 2024 թ. — Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն
  • 2025 թ. — Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն

Մասնագիտական անդամակցություն

  • 2019 թ.-ից — Հայաստանի պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ։

Մասնագիտական հմտություններ և վիրաբուժական ուղղություններ

Բժիշկ Սարգիս Մատևոսյանը մասնագիտացած է պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության մի շարք ուղղություններում, այդ թվում՝

  • Աբդոմինոպլաստիկա
  • Լիպոսակցիա
  • Լիպոմոդելավորում
  • Մարմնի կոնտուրային պլաստիկա
  • Բարիատրիկ վիրահատությունից հետո մարմնի լիֆտինգ
  • Մամոպլաստիկա
  • Կրծքագեղձերի մեծացում
  • Կրծքագեղձերի ռեդուկցիոն մամոպլաստիկա
  • Կրծքագեղձերի բարձրացում (մաստոպեքսիա)
  • Բլեֆարոպլաստիկա

Լեզուների իմացություն

  • Ռուսերեն — ազատ
  • Անգլերեն — ազատ

Մասնագիտական գործունեություն

Բժիշկ Սարգիս Մատևոսյանի մասնագիտական գործունեությունն ուղղված է պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ոլորտում ժամանակակից մոտեցումների կիրառմանը, պացիենտների անհատական կարիքներին համապատասխան բուժման և վիրաբուժական լուծումների ընտրությանը։

Նրա մասնագիտական գործունեությունը համատեղում է կլինիկական աշխատանքը, շարունակական մասնագիտական կատարելագործումը և բժշկական կրթության ոլորտում դասախոսական գործունեությունը։