Նորություններ

Նորություններ

...
Coca Cola-ի գովազդային ակցիան Twitter-ում
26.01.2019

Coca-Cola –ի հովանավորչական գովազդը հայտնվել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը քննարկող միկրոբլոգներում: Օրվա ընթացքում գովազդային հայտարարությունները ցուցադրվել են 86 միլիոն անգամ, և օգտվողների 6 տոկոսն արձագանք է տվել:

Coca-Cola-ն երկրորդ գովազդատուն է, որն օգտվում է այդպիսի գովազդային միջոցից: Twitter-ում ամենաքննարկվող թեմաներից մեկի հովանավորությամբ զբաղվող առաջին ընկերությունը Disney Pixar-ն էր: Միկրոբլոգների օգնությամբ ընկերության նոր անիմացիոն ֆիլմը` ''Toy Story 3''-ը, առաջընթաց ապրեց:

Twitter-ը համարվում է գերհզոր միկրոբլոգային սերվիս: Ամեն ամիս այն ունենում է ավելի քան 100 միլիոն այցելուներ: Իր գովազդային համակարգն այն ներկայացրել է ապրիլին, սկզբնապես թույլ տալով հայտարարությունների տեղադրում` փնտրման արդյունքներում: Երկրորդ քայլը դարձավ գովազդի տեղադրման հնարավորությունը "trending topics" բաժնում, որտեղ հավաքված են օգտվողների տարբեր թեմաներին նվիրված գրառումերը, օրինակ` ֆիլմերին, երաժշտական կատարողներին կամ հանդիսություններին: