ԱՂԱՋԱՆՈՎԱ ԵԼԵՆԱ ՄԻԽԱՅԻԼԻ

+374 11 621053(աշխ.) +374 91 471490(բջջ.)
«Մուրացան» համալսարանական հիվանդանոց, Մուրացանի փ., շ 114, 0075, Երևան, Հայաստան

էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, 2008թ.-ից մինչ օրս  ԵՊԲՀ-ի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ։ 2011թ.-ից մինչ օրս ՀՀ ՊՆ կոնսուլտանտ-էնդոկրինոլոգն է, 2018թ-ից մինչ օրս՝ ՀՀ ԱՆ խորհրդատու՝ մանկական էնդոկրինոլոգիայի գծով:

1980-1990թթ. սովորել է ք. Երևան Դերժինսկու անվան  թիվ 20 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով:

1990-1996թթ. սովորել է ԵՊԲՀ-ի բուժական ֆակուլտետում, որն ավարտել է  գերազանցության դիպլոմով:

1996-1999թթ. կլինիկական օրդինատուրա է անցել էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ:

1988-1990թթ.  աշխատել է  թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի մանրէազերծման կաբինետում՝ որպես մայրապետ, իսկ 1999-2000թթ.՝ Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի Ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնում `որպես ավագ լաբորանտ:

2001-2004թթ. աշխատել է Հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերում`որպես բժիշկ-էնդոկրինոլոգ:

2002-2004թթ. եղել է Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի Ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնի, իսկ 2004-2005թթ՝ նույն բուհի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ:

2002թ.-ին պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2005-2008թթ. եղել է Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ:

2005-2009թթ. աշխատել է <<Շենգավիթ>> ԲԿ-ում ` որպես կոնսուլտանտ-էնդոկրինոլոգ:

2012թ.-2018թ. եղել է  ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգը: 

2014թ.-ին   պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

2008թ.-ից մինչ օրս ԵՊԲՀ ֆակուլտետային խորհրդի, ներքին հիվանդությունների փորձագիտական հանձնաժողովի  անդամ է: 

2005թ.-ից մինչ օրս կլինիկական օրդինատորների Էնդոկրինոլոգիա առարկայի քննական հանձնաժողովի անդամ է:

2015թ-ին  հիմնել է Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիա, որի նախագահն է:

Բազմիցս մասնակցել է մասնագիտական վերապատրաստման տարբեր դասընթացների Ավստրիայում, Շվեդիայում, ՌԴ-ում,  Գերմանիայում,  ՈՒկրաինայում, Վրաստանում,  Հունգարիայում։

Հայկական էնդոկրինոլոգիական ասոցիացիայի վարչության անդամ է, օստեոպորոզի սեկցիայի նախագահ, Հայաստանի օստեոպորոզի ասոցիացիաների  վարչության,  Շաքարախտի ուսումնասիրության Եվրոպական, Եվրոպական Էնդոկրինոլոգիայի ասոցիացիաների  անդամ է: 

 ՀՀ Առողջապահության նախարի կողմից արժանացել է պատվոգրի (2018թ)։