ԱՄԻՐԲԵԿՅԱՆ ԳՈՌ ԱՐԱՐԱՏԻ

+374(91) 53 88 83, +374(94) 06 08 90
ք․Երևան, Աբովյան փ. 54 շ., 0025

ԱՄԻՐԲԵԿՅԱՆ ԳՈՌ ԱՐԱՐԱՏԻ (ք. Կիրովական), վիրաբույժ (պլաստիկ), 2014-ից մինչ օրս աշխատում է «Վանաձոր» ԲԿ-ի նեղ մասնագիտական բաժանմունքում` որպես պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, 2013թ-ից մինչ օրս աշխատում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքում`որպես պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, 2013թ-ից մինչ օրս ԵՊԲՀ Պլաստիկ վիրաբուժության ամբիոնում ավագ լաբորանտ է: 2013-2014թթ աշխատել է «Երևան» ԲԿ-ի Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում` որպես պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ: 

1993-2003թթ. սովորել է Վանաձորի հ. 20 միջնակարգ դպրոցում, 2002-2003թթ` ԱՄՆ-ի Նյու Յորքի Նիագարա Ֆոլսի ավագ դպրոցում:

2003-2009թթ. Սովորել է ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետում: 2009-2013թթ սովորել է ԵՊԲՀ-ի Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատուրայում: 2013-2017թթ սովորել է ԵՊԲՀ-ի Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի ասպիրանտուրայում (ատենախոսության թեման` «Դեմքի շրջանի մաշկի քաղցկեղներից առաջացած փափուկ հյուսվածքային դեֆեկտների փակման արդյունքների բարելավումը»):

Տարբեր տեսակի արտադրական պրակտիկաներ է անցել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրում, մասնավորապես`  Հիվանդի խնամք, խնամել հիվանդին իր բուժման ընթացքում, Բուժքրոջ օգնական, վիրահատությունների և հիվանդի հետագա բուժման ընթացքում օգնության ցուցաբերում, բժշկի օգնական վիրաբուժական, թերապևտիկ և գինեկոլոգիական բաժանմունքներում, բժշկի օգնական գինեկոլոգիական, շտապ բուժօգնության և մանկական թերապևտիկ բաժանմունքներում: 

2003թ-ի մարտ-ապրիլ ամիսներին որպես գրադարանավար կամավոր աշխատանք է տարել ԱՄՆ-ի Նյու Յորքի Գրենդ Այլենդի հասարակական գրադարանում, նույն թվականի մարտ ամսին` նաև Նիագարա Ֆոլսի կաթոլիկ եկեղեցում` օգնություն ցուցաբերելով եկեղեցական ամենօրյա աշխատանքում:  

Հեղինակ է շուրջ տասը գիտական հոդվածի: