ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՌԱՖԱՅԵԼԻ

+374 10 470709(աշխ.), +374 55 548273(բջջ.)
«Դա Վինչի կլինիկ» պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկա, ՀՀ, ք. Երևան, Ձորափի փող. 2

ԱՐՄԵՆ ՌԱՖԱՅԵԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, 1996թ.-ից մինչ օրս Երևանի Մ․ Հերացու անվ․ պետական բժշկական համալսարանի Պլաստիկ, վերականգնողական և միկրովիրաբուժության ամբիոնի դոցենտ է, 2000թ.-ից մինչ օրս ղեկավարում է «Էրեբունի» ԲԿ-ի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը, 2001թ.-ից մինչ օրս՝ «Դա Վինչի» պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկան։

1981-1987թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում։

1987-1999թթ. եղել է Մոսկվայի Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի Պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության բաժնի կլինիկական օրդինատոր, 1989-1992թթ.՝ նույն բաժնի ասպիրանտ։

1992թ. Մոսկվայում պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1984-1986թթ. աշխատել է Երևանի շտապ օգնության հիվանդանոցի Անեսթեզիոլոգիայի բաժանմունքում՝ որպես անեսթեզիստ։

1987-1992թթ. աշխատել է Մոսկվայի թիվ 71 հիվանդանոցի Անհետաձգելի միկրովիրաբուժության բաժանմունքում՝ որպես վիրաբույժ։

1992-1996թթ. եղել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի Պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ։

1996-2000թթ. ղեկավարել է Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի Պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կենտրոնի Վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքը։

Մասնակցել է վերապատրաստման բազմաթիվ դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտասահմանում։

Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAPRAS) նախագահն է, Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության եվրոպական միության (ESPRAS), Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիայի (IPRAS) անդամ։

Պարգևատրվել է ԱՆ պատվոգրերով։

Հեղինակ է 52 գիտական հոդվածի, որոնք տպագրվել են հայկական, ռուսական և ամերիկյան ամսագրերում։