ՎԱՀՐԱՄՅԱՆ ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳԻ

+374 99 000589 (բջջ.)
«Շենգավիթ» բժշկական կենտրոն ՓԲԸ,այաստան, 0006, Երևան Մանանդյան փող., 9 շենք

ՎԱՀՐԱՄՅԱՆ ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳԻ, վնասվածքաբան-օրթոպեդ, 2018թ-ից մինչ օրս ղեկավարում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայությունը։

1990-1996թթ սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Բուժական գործ ֆակուլտետում։

1996-1999թթ կլինիկական օրդինատուրա է անցել Առողջապահության ազգային ինստիտուտի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ամբիոնում՝ Օրթոպեդիա և վնասվածքաբանություն մասնագիտությամբ։

1999-2001թթ եղել է Բուժծառայության (բ/ծ) լեյտենանտ, ՀՀ ԶՈՒ։

2001-2003թթ ղեկավարել է Գորիսի Ա. Յոլյանի անվան ԲԿ-ի Վնասվածքաբանության բաժանմունքը։

2003-2004թթ եղել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի Օրթոպեդիայի բաժանմունքի օրդինատոր, 2004-2006թթ՝ Ռուսաստանի Կալուգայի մարզային հիվանդանոցի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժնի օրդինատոր։

2006-2016թթ աշխատել է «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ որպես Վնասվածքաբան-օրթոպեդ։

2016-2018թթ ղեկավարել է «Էլիթ-մեդ» ԲԿ-ի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայությունը:

Մասնակցել է մի շարք վերապատրաստումների, մասնավորապես՝ Ծնկահոդի էնդոպրոթեզավորման կուրս, Օրթոպեդիայի` Վրեդենի անվան գիտահետազոտական ինստիտուտ (Սանկտ-Պետերբուրգ, 2010թ), «Ծնկահոդի արթրոպլաստիկա», միջազգային Karl Shtoz դասընթաց (Թիֆլիս, Վրաստան, 2012թ), Ծնկահոդի ռևիզիոն էնդոպրոթեզավորում, Օրթոպեդիայի` Վրեդենի անվան գիտահետազոտական ինստիտուտ (Սանկտ-Պետերբուրգ, Zimmer Institute,

բժշկական ուսուցողական դասընթաց, Սանկտ-Պետերբուրգ, 2013թ), «Կոնք-ազդրային հոդի և ծնկահոդի առաջնային արթրոպլաստիկա», ուսումնական դասընթաց, Zimmer Institute (Թիֆլիս, Վրաստան, 2015թ), Կոնք-ազդրային հոդի ռևիզիոն էնդոպրոթեզավորում, Օրթոպեդիայի` Վրեդենի անվան գիտահետազոտական ինստիտուտ (Սանկտ-Պետերբուրգ, Zimmer Institute, բժշկական ուսուցողական դասընթաց, Սանկտ-Պետերբուրգ, 2016թ), Կոնք-ազդրային հոդի ռևիզիոն էնդոպրոթեզավորում, Օրթոպեդիայի` Վրեդենի անվան գիտահետազոտական ինստիտուտ (Սանկտ-Պետերբուրգ, Zimmer Institute, բժշկական ուսուցողական դասընթաց, Սանկտ-Պետերբուրգ, 2019թ)։

1996 թ-ից Վնասվածքաբան-օրթոպեդների հայկական ասոցիացիայի անդամ է։

Հեղինակ է շուրջ 5 գիտական հոդվածի։