ԱՅՎԱԶՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՊԵՏՐՈՍԻ

<<Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն>> ՓԲԸ, Նորք-Մարաշ, 9-րդ փողոց, 123 շենք, 0047, Երևան, Հայաստան

ՎԱՉԱԳԱՆ ՊԵՏՐՈՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ (ծնվ. 1949թ.) վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ:

1989թ.-ից մինչ օրս ՀՀ ԱՆ <<Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենն է: ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդն է, ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչը, ինչպես նաև՝ ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի նախագահ, ՀՀ բժիշկների ասոցիացիայի փոխնախագահ, ՎՕԳԿ գիտական խորհրդի նախագահ, ԵՊԲՀ մասնագիտական խորհուրդների, SICOT, ASAMI, EFFORT, AAOS միջազգային կազմակերպությունների անդամ:

Վնասվածքաբանների և օրթոպեդների` միջազգային մասնակցությամբ վեց համագումարների նախագահ և տպագրված նյութերի ժողովածուների գլխավոր խմբագիր:

Հեղինակ է 300-ից ավելի գիտական աշխատանքի: