ԲԱԶԻԿՅԱՆ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏԻ (ծնվ․ 1948թ) ուռուցքաբան, օնկոգինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2004թ-ից մինչ օրս ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենն է, 2006թ-ից մինչ օրս՝ Մխ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի Ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր, 2010 թ-ից մինչ օրս հանդիսանում է Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբանը, 2012թ.-ից մինչ օրս Ուռուցքաբանության զարգացման ֆոնդի գործադիր տնօրենն է:

1966-1972թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Բուժական ֆակուլտետում։

Ինտերնատուրա է անցել ուռուցքաբանություն մասնագիտությամբ։

1973-1975թթ. աշխատել է ք.Աբովյանի Կենտրոնական շրջանային հիվանդանոցում՝ որպես շրջանի ուռուցքաբան:

1975-1978թթ. սովորել է Մոսկվայի Ն.Ն.Բլոխինի անվ. Ուռուցքաբանության գիտական կենտրոնի ասպիրանտուրայում:

1978-1981թթ. աշխատել է ՀՀ ԱՆ Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտուտի վիրաուժական բաժանմունքում՝ որպես բժիշկ-ուռուցքաբան–գինեկոլոգ, կրտսեր գիտ.աշխատող։

1979թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1981թ. հիմնել է ՀՀ ԱՆ Ռենտգենաբանության և օնկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտուտի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքը, որտեղ աշխատել է որպես բաժնի վարիչ, ավագ գիտ.աշխատող մինչև 1992թ.:

1992-2004թթ. տնօրինել է ՀՀ ԱՆ Կ.Բազիկյանի անվան հակաուռուցքային դիսպանսերը և հանդիսացել է նույն դիսպանսերի Վիրաբուժական բաժանմունքի վարիչ:

1994-2006թթ. եղել է Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի Ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ:

2006թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

2006-2011թթ եղել է ՀՀ ԱՆ Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի պրոֆեսոր։

Ռուսաստանյան Բնական գիտությունների ակադեմիայի, <<Էլիտա>> միջազգային ակադեմիայի, Եվրոպական Բնական գիտությունների ակադեմիայի, Եվրասիական Ուռուցքաբանության ծրագրի գիտական կոմիտեի, Առողջապահության ազգային ինստիտուտի՝ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի, ԱՊՀ երկների քաղցկեղային հիվանդությունների հակազդեցության փորձաքննության խմբի անդամ է:

Պարգևատրվել է Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի պատվոգրերով և մեդալներով:

Հեղինակ է ավելի քան 110 տպագիր աշխատանքի:

ԲԱԶԻԿՅԱՆ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏԻ

+374 10 239744(աշխ.), +374 91 401174(բջջ.)
Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 76 շենք