ԷԴԳԱՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
ԷԴԳԱՐ ՄԵԼՍԻԿԻ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
ԲԺԻՇԿ-ՍՏՈՄԱՏՈԼՈԳ,ԻՄՊԼԱՆՏՈԼՈԳ
Էդգար Մելսիկի Կոստանդյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
1986–1994 թվականներին սովորել է Կապան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում։
1994 թվականին, հետպատերազմյան շրջանում, ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն՝ Դոնի Ռոստով քաղաք։
1998–2001 թվականներին սովորել է Ռոստովի բազային բժշկական քոլեջում։
2001–2003 թվականներին ծառայել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում։
2003–2008 թվականներին սովորել է Մոսկվայի պետական բժշկական ստոմատոլոգիական համալսարանում։
2008–2010 թվականներին անցել է կլինիկական օրդինատուրա։
2009–2011 թվականներին աշխատել է մասնավոր ստոմատոլոգիական կլինիկայում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ։
2011 թվականին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ Կապան քաղաք, և աշխատանքի անցել «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես բժիշկ-ստոմատոլոգ։
Իր ամենօրյա մասնագիտական գործունեության շրջանակներում իրականացնում է թերապևտիկ, օրթոպեդիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններ։
2011 թվականից ի վեր շարունակաբար կատարելագործում է իր մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ պարբերաբար մասնակցելով բազմաթիվ ստոմատոլոգիական կոնֆերանսների և մասնագիտական սեմինարների։
2013 թվականից զբաղվում է ատամնային իմպլանտացիայով՝ հաջողությամբ կիրառելով ոլորտի ժամանակակից մեթոդներն ու տեխնոլոգիաները։
Այսօր իր մասնագիտական գործունեության ընթացքում նա կարևորում է բուժման ժամանակակից մոտեցումների կիրառումը, շարունակական մասնագիտական զարգացումն ու յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ անհատական մոտեցումը՝ ապահովելով որակյալ և արդյունավետ ստոմատոլոգիական ծառայություններ։