ԳՆՈՒՆԻ ԱՆԱՏՈԼԻ ՍԵՐԳԵԻ

«Նաիրի» բժշկական կենտրոն, Պարոնյան 21 փողոց, 0015,Երևան, Հայաստան

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, 2005թ-ից մինչ օրս <<Նաիրի>> ԲԿ-ի գործադիր տնօրենն է, Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչը, 2009թ-ից մինչ օրս ղեկավարում է «Էրեբունի», Երևանի` վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնների անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայությունները, 2009թ-ից մինչ օրս ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգն է, 2012թ-ից մինչ օրս Երևանի պետական բժշկական համալսարանի Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի պրոֆեսոր է։

1970-1980թթ սովորել է Երևանի Չեխովի անվ․ հ55 միջնակարգ դպրոցում։

1982-1984թթ զինվորական ծառայություն է անցել Խորհրդային բանակում։

1985-1991թթ սովորել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի Բուժական գործ ֆակուլտետում։

1991-1992թթ ինտերնատուրա է անցել նույն բուհում Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա մասնագիտությամբ։

Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման դասընթացներ է անցել Ֆրանսիայի Թուլուզի Ռանգյոյի համալսարանում (1991թ), Փարիզ Բեժոն հիվանդանոցում (1992-1994թթ), Փարիզի Քվինզ Վինգս հոպիտալում (1993թ), Առաջին բուժօգնության դասընթաց՝ Փարիզում (2001թ)։

1991-1998թթ աշխատել է <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ որպես բժիշկ։

1998-2001թթ եղել է <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի ծննդատան Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ։

2001-2005թթ ղեկավարել է <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի Ինտենսիվ թերապիայի բաժանմունքը։

1999–2010թթ եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ամբիոնի վարիչ, դոցենտ։

2012թ-ից առ այսօր Ինտենսիվ խնամքի եվրոպական ընկերության անդամ է (ESICM), 2011թ-ից առ այսօր՝ Անեսթեզիոլոգիայի եվրոպական հասարակության անդամ (ESA), իսկ 1996 թ-ից առ այսօր՝ Անեսթեզիոլոգների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ։

Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների և համագումարների։

Պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով (2013 թ.)։

Վերջին 5 տարվա ընթացքում հեղինակել է Անեսթեզիոլոգիայի վերակենդանացման ոլորտի 9 աշխատություն։