ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԳԵՎՈՐԳԻ

+374 10 354992 (աշխ.)
Ֆուչիկի փ., 30 շ., 0048, Երևան, Հայաստան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԳԵՎՈՐԳԻ (ծնվ. 1961թ. Երևանում), ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, 2001թ-ից մինչ օրս ղեկավարում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքը: 1979թ. ավարտել է միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով, 1985թ` ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը, 1987թ.` կլինիկական օրդինատուրան` «Աչքի հիվանդություններ» մասնագիտությամբ: 1987թ.-ից աշխատում է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքում՝ սկզբում` որպես բժիշկ-օրդինատոր, իսկ 2001-ից` որպես բաժանմունքի վարիչ: 2004թ. ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` պաշտպանելով «Բնածին գլաուկոմայի վիրահատական բուժման մեթոդների համեմատկան բնութագիրը» թեմայով ատենախոսություն: 2007թ. 6 ամսյա վերապատրաստում է անցել ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Irvine-ի համալսարանում: 2008թ.-ից համատեղում է աշխատանքը «Աչքի հիվանդութհյուններ»-ի ամբիոնում` սկզբում` որպես ամբիոնի ասիստենտ, իսկ 2013թ.-ից՝ որպես ամբիոնի դոցենտ: 2010թ.-ից ղեկավարում է «Անհասության ռետինոպաթիայի վաղ հայտնաբերման և բուժման ծրագիրը» Հայաստանում: 2019թ արժանացել է <<Որակի նշան>> մրցանակի: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների: