ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՒՌՈՒՍՅԱՆ

+374 (94) 977103
ՀՀ , Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 2 թաղամաս, ՔՇՀ 3, շենք 59-2,

Հովհաննես Ուռուսյան

Հովհաննես Ուռուսյան <<Սանուս-Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր-տնօրեն

Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դասախոս, ով իր մասնագիտական գործունեության մեջ

հաջողությամբ համատեղում է բժշկական պրակտիկան, կլինիկայի արդյունավետ ղեկավարումն ու մանկավարժական աշխատանքը:

2005–2010 թվականներին նա սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում:

Մասնագիտական կրթությունը խորացնելու նպատակով։

2010–2012 թվականներին ուսումը շարունակել է նույն համալսարանի կլինիկական օրդինատուրայում՝ Ընտանեկան ստոմատոլոգիա մասնագիտությամբ:

Կլինիկական կրթությունն ավարտելուց հետո Հովհաննես Ուռուսյանն անցել է իմպլանտոլոգիայի ոլորտում հետբուհական

մասնագիտական ուսուցում՝ շարունակաբար կատարելագործելով իր գիտելիքներն ու գործնական հմտությունները:

2013 թվականին  հիմնադրել է <<Սանուս-Դենտ>> ստոմատոլոգիական կլինիկան, որի գործունեությունը մինչ օրս ղեկավարում է որպես

հիմնադիր-տնօրեն՝ միաժամանակ իրականացնելով բժշկական ակտիվ պրակտիկա:

Բժշկական և կազմակերպչական գործունեությանը զուգահեռ, 2021 թվականից  ծավալում է նաև մանկավարժական աշխատանք․

դասախոսում է Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի Վիրաբուժական և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի

ամբիոնում՝ իր հարուստ փորձն ու մասնագիտական գիտելիքները փոխանցելով ապագա բժիշկներին:

Ընդլայնելով կլինիկայի գործունեությունն ու մատուցվող ստոմատոլոգիական ծառայությունների հասանելիությունը՝

2025 թվականին Հովհաննես Ուռուսյանը հիմնադրել է «՛Սանուս-Դենտ՛՛ ստոմատոլոգիական կլինիկայի երկրորդ մասնաճյուղը:

Բժիշկ Հովհաննես Ուռուսյանի մասնագիտական ուղին աչքի է ընկնում ժամանակակից ստոմատոլոգիական մոտեցումների հետևողական կիրառմամբ,

բարձր պատասխանատվությամբ և մասնագիտական շարունակական զարգացման ձգտմամբ: