ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ԱՇՈՏ ՆԻԿՈԼԱՅԻ

+374 10 288462(աշխ.) +374 91 402625(բջջ.)
Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտ, Պ. Սևակ փ. 5, Երևան, Հայաստան

ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ԱՇՈՏ ՆԻԿՈԼԱՅԻ (ծնվ. 1960թ, Երևան, բժիշկների ընտանիքում), սրտաբանառիթմոլոգ, բժշկական գիտությունների,դոկտոր, պրոֆեսոր, 2011թ-ին հիմնադրել և մինչ oրս ղեկավարում է ինտերվենցիոն սրտաբանության, կլինիկական էլեկտրոֆիզիոլոգիայի և ճառագայթային ախտորոշման բաժանմունքը Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում:  
1977թթ. ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, 1984թ.-ին` Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1985թ.-ին` օրդինատուրան՝ ընդհանուր բժշկություն մասնագիտությամբ:  
1985-1991թթ. աշխատել է Աբովյանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, որպես բժիշկ-սրտաբան, միաժամանակ որպես հայցորդ կատարել է գիտական աշխատանք Սրտաբանության ԳՀԻ-ում:
1989թ.ին պաշտպանել է թեկնածուական թեզ «Զարկերակային հիպերտոնիա ունեցող հիվանդների ձախ փորոքի ֆունկցիայի և հիպերտրոֆիայի կորելյացիայի հոտազոտում» թեմայով:  
1991թ.-ին զբաղեցրել է Սրտաբանության ԳՀԻ –ի սրտի ռիթմի խանգարումների նորաստեղծ բաժանմունքի գիտաշխատողի պաշտոնը:  
1996թ.-ից իրականացնում է սրտի ռիթմը վարող սարքերիի իմպլանտացիա:  Նա առաջինն է Հայաստանում կիրառել էլեկտրոդների` պունկցիոն մեթոդով ռիթմավարների իմպլանտացիան:  
2011թ.-ին ստացել է Եվրոպական սրտաբանների ասոցացիայի որակավորումը  
2005թ.-ից ղեկավարում է նաև Սրտաբանության ԳՀԻ-ի ռադիոնուկլիդային ախտորոշման լաբորատորիան:  
2006թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Չեռնոբիլյան ԱԵԿ-ի  վթարի հետևանքների վերացմանը մասնակցած Հայաստանի բնակիչների առողջական վիճակի գնահատում և բուժկանխարգելիչ միջոցառումների մշակում» թեմայով:  
2011թ.-ից Սրտաբանության ԳՀԻ-ում ներդրել է սրտի ռիթմի խանգարումների բուժման արդի մեթոդը՝ ռադիոհաճախային աբլացիան, իսկ 2012թ.-ից` սրտի իշեմիկ հիվանդության ինվազիվ ախտորոշման և բուժման մեթոդը՝ կորոնարոգրաֆիան և ստենտավորումը:  
60-ից ավել մեթոդական ձեռնարկների հեղինակ է: