ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՌՈԲԵՐՏԻ

+374-33-20-08-20

ՍԵՐԳՈ ՌՈԲԵՐՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ բժիշկ-ստոմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 2018թ-ից Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, 2020թ-ից «Dr. Face» ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր տնօրեն:

1997թ. ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ ստանալով «բժիշկ-ստոմատոլոգի» մասնագիտություն:

2000թ. կլինիկական օրդինատուրա է անցել Երևանի Մ․ Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում՝ ստանալով օրթոպեդ- ստոմատոլոգի որակավորում:

2015-2016թթ. լրացուցիչ մասնագիտացում Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանում՝ «Ատամնային իմպլանտոլոգիա» մասնագիտությամբ:

2000-2012թթ. ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Դիմածնոտային բարդ պրոթեզավորման և ստոմատոլոգիայի բաժանմունքի պետ, բանակի գլխավոր ստոմատոլոգ:

2002-2015թթ. Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս:

2015-2018թթ. Երևանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս:

2012-2020 թթ. «Դելյուքս» ստոմատոլոգիական կլինիկայում բժիշկ-ստոմատոլոգ:

Անցել է բազմաթիվ վերապատրաստումներ Հայաստանում և արտերկրում:

Հեղինակ է 28 գիտական հոդվածների և 5 ուսումնամեթոդական ձեռնարկների: