ԺՈՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

+374 ( 99 ) 849994, +374 ( 43 ) 789911
ՀՀ, ք․ Երևան, Աջափնյակ , Եղիազարյան 52/1


ԲԺԻՇԿ‐ՕՐԹՈԴՈՆՏ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

2012 - ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ

             ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾ‐ ԲԱԿԱԼԱՎՐ

2014 - ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ 
             ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ‐ ԲԱԿԱԼԱՎՐ

2016 - ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ 
             ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅԻ‐ ՄԱԳԻՍՏՐՈՍ

2020 -  ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ 
            ՕՐԹՈԴՈՆՏԻԱ‐ ԲԱԿԱԼԱՎՐ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 

2012 ‐ 2017՝  ԲԺԻՇԿ ՕՐԹՈԴՈՆՏԻ ԱՍԻՍՏԵՆԵՏ 
           ՄԵԴԵՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
2017 ‐ մինչ այսօր՝  ԲԺԻՇԿ‐ՕՐԹՈԴՈՆՏ    
           ՄԵԴԵՍԻ ԲԿ
2021 ‐ մինչ այսօր՝  ԲԺԻՇԿ‐ՕՐԹՈԴՈՆՏ 
           ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԴ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆ
2022 ‐ մինչ այսօր՝  ԲԺԻՇԿ‐ՕՐԹՈԴՈՆՏ 
           ՎԻԳ‐ԱԼԵՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
2023 ‐ մինչ այսօր՝  ԲԺԻՇԿ ՕՐԹՈԴՈՆՏ 

           ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ՝ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • MS Word
  • MS Exel
  • Avantis 3D

Բժ․ ՊԵՏՐՈՍՅԱՆԱշխատանքային փորձս բազմազան է, բազմապրոֆիլ ․ այստեղ նշված է միայն իմ մասնագիտական փորձը։ Աշխատել եմ տասնչորս տարեկանից սկսած
և այդ ամենը արվել է մեկնպատակով՝ ունենալ սեփականկլինիկա։ 2023 ի դեկտեմբերից ես իրագործեցի իմ նպատակը և այլևս աշխատում եմ իմ սեփական կլինիկայում։ Կլինիկան հիմնելու ցանկությունն էլ ծնվել է իմ մասնագիտության հանդեպ սիրուց
։ Մեզ մոտ իրականացվում է ցանկացած ատամնաբուժական և կոսմետոլոգիական ծառայություն՝  բացառությամբ մանկական ատամնաբուժական ծառայությունների։ Կլինիկայում աշխատում են բազմափորձ, հոգատար և բանիմաց  բժիշկներ, որոնք ունեն իրենց ոլորտում նեղ մասնագիտացման բարձրակարգ մակարդակ։ Մեզ մոտ Ձեր բուժումը կիրականացվի հնարավորինս անցավ, արագ, ապահով և պրոֆեսիոնալ։ Մեր կլինիկայի նորագույն սարքավորումների և արհեստավարժ մասնագետների շնորհիվ   Ձեր խնդրի ախտորոշումն ու բուժումը կիրականացվի անթերի։

Նրանք, ովքեր կորոշեն իրենց ժպիտը վստահել մեզ, իրենց բոլոր խնդիրների լուծումը կստանան մեկ հարկի ներքո։

    ՄԵԶ ՄՈՏ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԵՆ։

Խորհրդատվություն ստանալով՝ դուք լիարժեք պատկերացում կկազմեք ձեր խնդրի մասին և կստանաք լիարժեք բուժման պլան։

Պետրոսյան ԲԿ-ում մեծ ուշադրություն և ջանքեր են ներդրվում  ստերիլիզացիոն փուլի իրականացման ընթացքում։ Ձեր առողջությունը ամենակարևոր արժեքն է մեզ համար։

Մենք մշտապես ապահովում ենք   բուժաշխատողների մասնակցությունը մասնագիտական վերապատրաստումներին։

Ձեր ժպիտը կարևոր է մեզ համար։ Քանի դեռ աշխատում է կլինիկան, ուրեմն՝ գործում է տնօրենի բիզնես մտածողությունը, բայց դա չի նշանակում, որ մեզ համար առաջնայինը վարձատրությունն է ։

Մեզ համար կարևոր է ձեր առողջությունը, կարևոր է բարեխիղճ աշխատելու և ձեզ երջանկացնելու սկզբունքը։

Սիրելի՛ բուժառուներ, սիրով սպասում ենք ձեզ՝ կարգավորելու բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում են ձեզ լիարժեք ժպտալ և վայելել կյանքը։  Պետք չէ վախենալ ատամնաբուժական համասարքից և կամ ասեղից, քանի որ ժամանակակից  բժշկությունը շատ է զարգացել, և ամեն բան արվում է ձեր անցավ, հարմարավետ և ապահով  բուժման համար։

Ժպտացեք և ապրեք գեղեցի՛կ։