ՔՐԻՍՏԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

+374 ( 94 ) 741677
ՀՀ, ք․ Երևան, Էրեբունի , Էրեբունի 16/28

ՔՐԻՍՏԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
ՍՏՈՄԱՏՈԼՈԳ, "Kristina Dent" ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ

 

Քրիստինե Ավագյանը շուրջ երկու տասնամյակ իր մասնագիտական գիտելիքն ու փորձառությունը նվիրում է մարդկանց՝

առողջության պահպանմանն ու գեղեցիկ ժպիտների ստեղծմանը։ Նրա գործունեության հիմքում բարձր պատասխանատվությունն է,

շարունակական մասնագիտական զարգացումն ու յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ անհատական մոտեցումը։

Մասնագիտական ուղին սկսել է 2006 թվականին՝ որպես ստոմատոլոգ Վեդի քաղաքում, այնուհետև գործունեությունը շարունակել է

Երևանի «Նորադենտ» ստոմատոլոգիական կլինիկայում՝ ձեռք բերելով հարուստ կլինիկական փորձ և մասնագիտական հեղինակություն։

2025 թվականին հիմնադրել է Kristina Dent ստոմատոլոգիական կենտրոնը, որտեղ համատեղվում են ժամանակակից տեխնոլոգիաները, բարձրակարգ մասնագիտական մոտեցումն ու պացիենտակենտրոն սպասարկումը։

Բացի հաջողակ կլինիկական գործունեությունից, Քրիստինե Ավագյանը տարիներ շարունակ ակտիվորեն զբաղվում է նաև կրթական աշխատանքով՝

իր գիտելիքն ու փորձը փոխանցելով ապագա մասնագետներին.

 • 2015 - 2022 թթ․ դասախոս՝ Երևանի հայ-ամերիկյան, ինչպես նաև «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում
 • 2022 թ․-ից մինչ օրս՝ «Մեհրաբյան» բժշկական քոլեջի Ատամնաբուժական բաժնի գլխավոր մասնագետ և դասախոս
 • 2023 թ. մինչ օրս, Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջում

 Դասավանդվող առարկաները՝

  •   Նյութագիտություն
  •   Անշարժ և շարժական պրոթեզավորում
  •   Դիմածնոտային հիվանդություններ
  •   Օրթոդոնտիա
  •   Ստոմատոլոգիական հիվանդություններ

Քրիստինե Ավագյանի աշխատանքի գլխավոր արժեքներն են`

  •  Մասնագիտական ազնվությունը հոգատար վերաբերմունքը։
  •  Անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի
  •  Ճշգրտություն, պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ
  •  Մաքսիմալ հարմարավետություն և անկաշկանդ միջավայր պացիենտի համար

Նրա համոզմամբ՝ բարձրակարգ ստոմատոլոգիական օգնությունը պետք է համատեղի բժշկական գերազանցությունը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու վստահության վրա հիմնված մարդկային հարաբերությունները՝ ապահովելով առողջ, բնական և գեղեցիկ ժպիտ յուրաքանչյուր պացիենտի համար։