ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆՈՆԱ ՀԱՄԼԵՏԻ

+(374 91) 51-06-62
ք․ Երևան, Պարոնյան փ., 21 շ., 0015

ՆՈՆԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ բժիշկ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, <<Նաիրի>> բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական ծառայության  ղեկավար, միաժամանակ <<Նաիրի>> բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ թերապևտիկ ծառայության գծով, 2003-ից առ այսօր  ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ, ՀՀ գլխավոր բժիշկ-էնդոկրինոլոգ։

1994-2000թթ.  սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ 

2000-2002թթ. կլինիկական օրդինատուրա է անցել Երևանի պետական բժշկական համալսարանում՝ Էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ։  

2003-2015թթ աշխատել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում՝ որպես բժիշկ-էնդոկրինոլոգ։
2009-2011թ եղել է  ԵՊԲՀ Գիտ բազային ծրագրի ավագ գիտաշխատող։ 

2011-2016թթ. եղել է  ԵՊԲՀ, ԸԲՖ գիտական քարտուղար։

2019թ. արժանացել է «Տարվա էնդոկրինոլոգ», իսկ <<Որակի նշան>>-ի կողմից՝ «Տարվա բժիշկ» անվանակարգի։

2022թ․ բժշկուհու կողմից ղեկավարած <<Նաիրի>> բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական ծառայությունը <<Որակի նշան>> ընկերության կողմից արժանացել է <<Տարվա լավագույն էնդոկրին ծառայություն>> անվանակարգում <<Որակի նշան>> մրցանակի և հավաստագրի։

                                                 

Մասնակցել է մասնագիտական կատարելագործման ավելի քան մեկ տասնյակ վերապատրաստումների, ինչպես նաև բազմաթիվ միջազգային գիտաժողովների։  

 


Հայկական թիրեոիդ ասոցիացիայի համահիմնադիռ, փոխնախագահ, Հայկական էնդոկրինոլոգների ասոցիացիայի,   Շաքարախտի հայկական ասոցիացիայի, Եվրոպական թիրեոիդելոգիական ասոցիացիայի (ETA), Եվրոպական էնդոկրին ասոցիացիայի (ESE), ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի (АМТН РФ) իսկական անդամ է։ 

 

Հեղինակ է շուրջ 50 գիտական հրապարակման։