ԱՐՄԵՆ ԽԱՉԻԿԻ ՇԱՀԻՆՅԱՆ

+374 ( 93 ) 446455
ՀՀ, Արմավիրի մարզ, Արմավիր համ․, գ.Նորապատ 5-րդ փողոց 1 շենք

Արմեն  Շահինյան

Ծնվել է 1967 թվականի մարտի 30-ին։

1974–1984 թթ. սովորել է Հոկտեմբերյանի (ներկայում՝ Արմավիր) Ֆելիքս Դերժինսկու անվան ռուսական դպրոցում (ներկայում՝ Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց ՊՈԱԿ)։

1985–1987 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

1988–1993 թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում։

1993–1994 թթ. շարունակել է ուսումը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինտերնատուրայում՝ ընդհանուր ստոմատոլոգիա մասնագիտացմամբ։

1994–2000 թթ. աշխատել է Արմավիր քաղաքի մանկական պոլիկլինիկայում՝ որպես մանկական ստոմատոլոգ։

2000–2013 թթ. աշխատել է Արմավիրի պոլիկլինիկայում՝ որպես ընդհանուր ստոմատոլոգ։

2013 թվականի հունիսի 11-ին հիմնադրել է «3D» ստոմատոլոգիական կենտրոնը։ Հանդիսանում է «3D» ստոմատոլոգիական կենտրոնի տնօրենը:

2013 թվականից մինչ օրս աշխատում է «3D» ստոմատոլոգիական կենտրոնում՝ որպես ընդհանուր ստոմատոլոգ։

Մասնակցել է շուրջ մեկ տասնյակ վերապատրաստումների: