ՍԻՍԱԿՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՍՈՍԻ

+374 10 582023 (աշխ.) +374 91 409527 (բջջ.)
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ՀՀ, 0025, Երևան, Աբովյան փող., 58 շենք

ՍԻՍԱԿՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՍՈՍԻ սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրֆեսոր, 2010թ-ից ղեկավարում է ԵՊԲՀ N 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ կարդիոլոգիայի բաժանմունքը, 2000թ-ից Ուլտրաձայնային համալսարանական ուսումնական կենտրոնի համահիմնադիրն ու համաղեկավարն է (Թոմաս Ջեֆերսոն համալսարանական կլինիկայի մասնաճյուղ, Ջեֆերսոնի ուլտրաձայնային հետազոտության ուսումնական կենտրոն, Ֆիլադելֆիա)։

1986-1992թթ. սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում։

1992-1994թթ. կլինիկական օրդինատուրա է անցել Էրեբունի բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի Ներքին հիվանդությունների N1 ամբիոնում։

1992-1994թթ. եղել է ԵՊԲՀ հետազոտական կենտրոնի Ներքին հիվանդությունների N 1 ամբիոնի ասպիրանտ։

1994-1999թթ. եղել է ԵՊԲՀ ներքին հիվանդությունների N1 ամբիոնի ասիստենտ, 2000-2003թթ.՝ դոցենտ։

1994թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1999-2004թթ. ղեկավարել է Էրեբունի բժշկական կենտրոնի Էխոկարդիոգրաֆիայի բաժանմունքը։

2004–2010թթ. եղել է ԵՊԲՀ N1 համալսարանական հիվանդանոցի ներքին հիվանդությունների և սրտաբանության կլինիկայի Ներքին հիվանդությունների N1 ամբիոնի պրոֆեսոր և ղեկավար։

2001թ. Մոսկվայի Սեչենովի բժշկական ակադեմիայում պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1999թ.-ից համագործակցում է Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի, Ջեֆերսոն ուլտրաձայնային ուսուցման և հետազոտական ինստիտուտի, 2003թ.-ից՝ Բազելի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանական ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հետ։

Վերապատրաստումներ է անցել Ռուսական սրտաբանական կենտրոնում (Մոսկվա, 1994թ.), Թոմաս Ջեֆերսոն համալսարանական հիվանդանոցում (Ֆիլադելֆիա, 1995թ.), ԱՄՆ-ում Ուլտրաձայնային ախտորոշում (1995թ.), Թոմաս Ջեֆերսոն համալսարանական հիվանդանոցում (1999թ.)։

Անդամակցում է Ամերիկայի Սրտի ասոցիացիային (2013թ.), Հայաստանի Սրտաբանական ասոցիացիայի խորհրդին, Եվրոպական Սրտաբանական ասոցիացիային, Սրտային անբավարարության ասոցիացային, Եվրոպայի սրտաբանների միության էխոկարդիոգրաֆիայի ասոցիացիային: Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական միության անդամ է։

2007թ.-ից Նոր հայկական բժշկական ամսագրի Գլխավոր խմբագրի տեղակալն է: 2007-2012թթ. եղել Ռուսական սրտաբանական ամսագրի խմբագրակազմի անդամ։

Պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Ոսկե մեդալով» (2005թ., 2010թ.)։

Հեղինակ է 81 գիտական աշխատանքի։