ԵՆՈՔՅԱՆ ՀԱՅԿ ԴԱՎԹԻ

+374 55 330210 (բջջ.)
Պարոնյան փող., շ․ 21, 0015, Երևան, Հայաստան

ՀԱՅԿ ԴԱՎԹԻ ԵՆՈՔՅԱՆ

(ծնվ. 1977 թ. Երևանում), դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:

2020 թ-ից Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվ․ Առողջապահության Ազգային Ինստիտուտի Գլխի և Պարանոցի, Էսթետիկ և Ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ։

2015 թ-ից աշխատում է <<Նաիրի>> ԲԿ-ում՝ որպես Պլաստիկ և Դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար:

2005-2018 թթ աշխատել է <<Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ>> ՓԲԸ-ում` որպես Պլաստիկ և Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ:

2011-2020 թթ ԵՊԲՀ-ի Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմա-ծնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ։

2002-2004 եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության <<Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանի>> բուժ ծառայության պետ:

1993-1999թթ սովորել է  ԵՊԲՀ Բուժական ֆակուլտետում, 1997-1999 թթ` Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտուտի <<Ապագա վիրաբույժների դպրոցում>>: 

1999-2002 թթ ԵՊԲՀ Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում մասնագիտացել է կլինիկական օրդինատուրայում` որպես դիմածնոտային վիրաբույժ: 2005 թ ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2000-2007 թթ եղել է Հայկական բժշկական ինստիտուտի Վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ: 2007-2009 թթ սովորել է Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետում: 2005-2011 թթ աշխատել է Ս. Ավդալբեկյանի անվան ազգային առողջապահության ինստիտուտի Պլաստիկ և Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնում` ավագ լաբորանտից հասնելով ամբիոնի դոցենտի պաշտոնի: 2010-2011 նույն ինստիտուտում անցել է կլինիկական  օրդինատուրա`  Պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ:

2018-2019 թթ ՀՀ ԱՆ ԱԱԻ Առողջապահության կազմակերպում և կառավարում կլինիկական օրդինատուրա։

1994-1997 թթ աշխատել է <<Շտապ օգնություն>> ԳԲԿ-ի Ընդհանուր վիրաբուժության բաժնում` որպես հերթապահող բժիշկ:

 

Ավելի քան 36 գիտական աշխատանքի հեղինակ է, ունի 15 գյուտի արտոնագիր:

<<Նոր բուժմեթոդի ստեղծման և բժշկական պրակտիկայում ներդրման համար>> (2005թ) մրցանակ, <<Տարվա երիտասարդ բժիշկ>> մրցանակակիր (2013թ),

2015 թ արժանացել է <<Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության նորագույն գիտական մեթոդների կիրառող և տարածող տարվա լավագույն վիրաբույժ>> կոչման:

2017 թ «Համազգային Վստահություն» մրցանակ «Ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, այցելուների շրջանում մեծ պահանջարկ և բարձր վարկանիշ ունեցող պլաստիկ և դիմա-ծնոտային վիրաբույժ» նոմինացիայով։

2019թ արժանացել է <<Որակի նշան>> մրցանակի: