Новости

Новости

...
Յոգուրտի օգտակար հատկությունները
31.10.2019

Ռուս գիտնականների անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն օր յոգուրտ օգտագործելը զգալիորեն նվազեցնում է ավելորդ քաշի ձեռքբերման հավանականությունը: Գիտափորձին մասնակցել է 12 հազար ռուս ընտանիք: Մոնիտորինգի տևողությունը 19 տարի է եղել: Գիտնականները պարզել են, որ յուգուրտն ազդում է նյութափոխանակության վրա՝ դրանով իսկ նվազեցնելով ավելորդ քաշը:  Բացի այդ, օրական գոնե մեկ բաժին յոգուրտ ուտելը կօգնի նվազեցնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը 18%-ով: 


Յոգուրտը նաև հիանալի կանխարգելիչ միջոց է սրտանոթային հիվանդությունների, մետբոլիկ համախտանիշի և ճարպակալման դեմ: Ընդ որում՝ մթերքի յուղայնությունը նշանակություն չունի:

Հետաքրքիր բացահայտում է եղել նաև այն, որ պարբերաբար յոգուրտ օգտագործող մարդիկ իրենց սննդակարգում ներառում են ընկուզեղեն, մրգեր, հյութեր ու կանաչ թեյ, աշխատուն են սահմանափակել քաղցրավենիքի կիրառությունն ու ճիշտ սնվել: