News

News

...
Հայտնի են սրտի համար առավել օգտակար հինգ մթերքները
28.01.2019

Բրիտանական դիետիկ ասոցիացիայի մասնագետները պարզել են, որ չմշակված հացահատիկից մթերքների ամենօրյա օգտագործումը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը նվազեցնում է 9%-ով, հայտնում է Sunday Express պարբերականը:

Սննդաբանները եզրահանգել են, որ սրտի հիմնական թշնամին խոլեստերինն է: Այն կուտակում է արյան անոթների պատերին, ազդում ուղեղը սնող զարկերակների վրա: Խոլեստերինի ավելցուկը հանգեցնում է սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը:

Հետազոտողները նշում են, որ սննդում ցելյուլոզայով հարուստ մթերքների ներառումը ինքնատիպ «գել» է առաջացնում, ինչը նվազեցնում է խոլեստերինի յուրացումը: Սննդաբանները խորհուրդ են տալիս օրվա սննդակարգում ընդգրկել շագանակագույն բրինձ, կոշտ ցորենից մակարոնեղեն, վարսակի շիլա, տարեկանի հաց և քվինո:

Առաջարկվող մթերքների ցանկում ընդգրկվել են նաև մրգեր և բանջարեղեն: Բացի ցելյուլոզայից, դրանք պարունակում են կալիում, որը նպաստում է արյան ճնշման կարգավորմանը:

Սրտի համար օգտակար է նաև ձուկը, որի մեջ պարունակվող օմեգա-3 ճարպերը բարելավում են սրտի աշխատանքը: Բացի այդ, ձկնեղենը լրացնում է օրգանիզմի կալիումի, B6 և B12 վիտամինների պահանջը: Շաբաթվա ընթացքում ձկան չորս չափաբաժնի ներառումը սննդակարգում նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը 21%-ով: