ՇԱՀԲԱԶՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՆԱՍԱՐԻ

+374 77 777577(բջջ.)
«Շենգավիթ» բժշկական կենտրոն ՓԲԸ, Հայաստան, Երևան, Մանանդյան փող., 9 շենք

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՆԱՍԱՐԻ, վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, բ/ծ փոխգնդապետ, 2019թ.-ից մինչ օրս «Շենգավիթ» ԲԿ-ի փոխտնօրենն է, Վիրաբուժական և լապարասկոպիկ ծառայության ղեկավար, տնօրենի խորհրդական՝ գիտական գծով, ԵՊԲՀ Ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ է։

2005թ.-ին ավարտել է ԵՊԲՀ-ի Բուժական ֆակուլտետը՝ Ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ։

2005-2006թթ. ինտերնատուրա, իսկ 2007-2009թթ.՝ կլինիկական օրդինատուրա է անցել ԵՊԲՀ-ում՝ Ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ:

2006թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ թիվ 94492 զ/մ բուժկետի պետ:

2009-2011թթ. եղել է ԼՂՀ ՊԲ 61437 զ/մ-ի, իսկ 2011-2014թթ.՝ ՀՀ ՊՆ 14203 զ/մ-ի վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր։

2017թ.-ին պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2014-2018թթ. ղեկավարել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը։

ՀՀ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի, E.A.E.S. Եվրոպական էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի, Ռ.Դ. էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի, ինչպես նաև Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա վեհաժողովի գիտական կոմիտեի անդամ է:

Մասնակցել է մասնագիտական բազմաթիվ վերապատրաստումների ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտասահմանում։

Պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով, ՀՀ ԶՈՒ «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով (2012թ), ՀՀ ԶՈւ «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2014թ), ինչպես նաև ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի՝ օրինակելի և բարեխիղճ ծառայության համար:

ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ «Զինվորական ծառայողների բժշկական օգնություն ցույց տալու և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերված նվիրումի համար» (2016թ)։

Հեղինակ է ավելի քան 30 գիտական աշխատանքի: