ԱՀԱՐՈՆՅԱՆ ԱՎԵՏԻՍ

+374 10 202449 (աշխ.)
«ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային Բժշկական Կենտրոն, Հայաստան, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք

ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ սրտաբան, 2018թ.-ից առ այսօր ղեկավարում է «ՔանԿոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքը։

1983-1989թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Բուժական գործ ֆակուլտետում։

2000-2004թթ. կլինիկական օրդինատուրա է անցել ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջպահության ազգային ինստիտուտում Մանկական սրտային վիրաբուժություն մասնագիտությամբ։

1993 –1994թթ. եղել է «Մալաթիա» Բժշկական կենտրոնի Անեսթեզիոլագիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ։

1994-1998թթ.՝ որպես բժիշկ-ռեանիմատոլոգ, աշխատել է «Նորք-Մարաշ» Բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

2002–2005թթ. եղել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքի կրտսեր վիրաբույժ։

2007–2009թթ. ղեկավարել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքի Բժշկական հետազոտությունների և տեխնիկական զարգացման լաբորատոր ծառայությունը, ինչպես նաև եղել է նույն բաժանմունքի վիրաբույժ։

2009-2012թթ. ղեկավարել է «Զեյթուն» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքը։

2012–2016թթ. ղեկավարել է «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքը։

2015-2016թթ. եղել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքի խորհրդատու-սրտի վիրաբույժ։

2016թ. եղել է Դանիայի Թագավորությսն Օդենսի համալսարանական հիվանդանոցի Սրտի վիրաբուժության բաժանմունքի այցելու վիրաբույժ։

Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական դասընթացների ինչպես հայրենիքում, այնպես էլ արտասահմանում, մասնավորապես՝ Վեսթմիդի մանկական հիվանդանոցում (Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա, 2005–2006թթ.), Կոգարահի Սբ. Գևորգ հիվանդանոցում (Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա, 2006թ.) Քլիվլենդի հիվանդանոցի Սրտի Կենտրոնում (Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ, 2007թ) և այլն։

Հեղինակ է շուրջ երկու տասնյակ գիտական հոդվածի։