ՖԱՆԱՐՋՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՎԻԿՏՈՐԻ (ծնվ. 1960թ« Երևան), նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2010թ-ից մինչ օրս ԵՊԲՀ                                                                                                 Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, 2013թ-ից մինչ օրս ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ, 2014թ-ից  առ այսօր           Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության կենտրոնի ղեկավար:

1978-1984թթ սովորել է ԵՊԲԻ Ընդհանուր բժշկության ֆակուլտետում, 1984-1985թթ` ԵՊԲԻ Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատուրայում և իներնատուրայում: 1985-1986թթ սովորել է    Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում` ստանալով նյարդավիրաբույժի որկավորում, 1986-1989թթ` նույն ինստիտուտի ասպիրանտուրայում: 1989թ պաշտպանել է «Կոլլատերալ շրջանառության կլինիկոֆիզիոլոգիական հետազոտությունը մեծ ուղեղի արտերիալ օղակում» թեմայով աստենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

            1990-1991թթ  վերապատրաստվել է Կոլումբիայի համալսարանում (Նյու¬Յորք« ԱՄՆ), 1994թ Գիտական համագործակցություն է իրականացրել Ալբերտ¬Լյուդվիգի համալսարանի հետ (Ֆրեյբուրգ« Գերմանիա)

            1999թ  եղել է ԵՊԲՀՄանկավարժական անձնակազմի պրոֆեսիոնալ հմտությունների զարգացման ամբիոնի դասախոս:                   

2005թ,  2007թ, 2009թ Գիտական համագործակցություն է իրականացրել և վերապատրաստվել  Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտում (Մեյկոն« Ջորջիա« ԱՄՆ):

2010 թ պաշտպանել է «Գլխուղեղի արյան շրջանառության քանակական բնութագիրը նյարդավիրաբուժական պաթոլոգիայով հիվանդների մոտ» թեմայով ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 2011թ` պրոֆեսորի կոչում:

            1986-1989թթ  եղել է է Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում` որպես նյարդավիրաբույժ, 1989-1994թթ ԵՊԲՀ-ի Նյարդաբանության ամբիոնի ասիստենտ:

1994-2002թթ եղել է ԵՊԲՀ-ի Նյարդաբանության ամբիոնի դոցենտ« նյարդավիրաբուժության կուրսի ղեկավար, 2002-2010թթ` նույն համալսարանի                                նյարդավիրաբուժության կուրսի վարիչ:

             2010-2014թթ ղեկավարել է իր իսկ հիմնած ԵՊԲՀ-ի թիվ 1 Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկան:

Մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ է, մասնավորապես` Հայաստանի նյարդավիրաբույժների ասոցիացիա (1995թ), ՈՒղեղի հետազոտության միջազգային կազմակերպություն(IBRO) (1996թ), Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի նախագահություն (IBRO) (2003թ), ՌԴ անոթաբանների և անոթային վիրաբույժների ասոցիացիա (2012թ), Ինտերվենցիոն կարդիոլոգիայի և  էնդովասկուլյար ռադիոլոգիայի հայկական ասոցիացիա (2012թ),                                       ԵՆԱ (EANS) հետբուհական կրթական կոմիտե, «Վիրաբուժություն¦ մասնագիտական խորհուրդ, ԵՊԲՀ հոգեբարձուների խորհրուրդ (2016թ):

1997-98թթ ճանաչվել է Տարվա մարդ (Քեմբրիջի Կենսագրական կենտրոն, Անգլիա), 1998թ նրա անունն ընդգրկվել է 20-րդ դարի նշանավոր մարդկանց ցանկում (Քեմբրիջի կենսագրական կենտրոն, Անգլիա): 1999թ-ից ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է:

        2005թ և 2010թ պարգևատրվել է ԵՊԲՀ-ի «Ոսկե մեդալ»-ով, 2010թ-ին` Ֆրիտյոֆ Նանսենի անվան «Ոսկե մեդալ»-ով: 2013թ-ին ստացել է ՀՀ Նախագահի մրցանակ, 2016թ-ին ճանաչվել է Տարվա լավագույն բժիշկ:

            2019թ արժանացել է <<Որակի նշան>> մրցանակի:

Հեղինակ է 150 գիտական աշխատանքի և 1 մենագրության:

ՖԱՆԱՐՋՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՎԻԿՏՈՐԻ

+374 60 621411 (աշխ.)
ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ ԵՊԲՀ N 1 համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար