ԿԱԼԵՆՏԵՐՅԱՆ ՀՐԱՆՏ ԶԱՎԵՆԻ (ծնվ 1958թ) նեոնատոլոգ, 2011թ-ից մինչ օրս ղեկավարում է «Մուրացան» ՀՀ Մանկաբուժական և նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքը,  2013թ-ից մինչ օրս Երևանի գլխավոր նեոնատոլոգն է, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը, 2006թ-ից մինչ օրս ԵՊԲՀ նեոնատոլոգիայի ամբիոնի ասիստենտ է։

1975-1982թթ սովորել է Երևանի պետական ​​բժշկական համալսարանի Մանկաբուժության ֆակուլտետում։

1982-1986թթ ածխատել է Սպիտակի բժշկական կենտրոնում՝ որպես մանկաբույժ։

1986-1988թթ ուսանել է Լենինգրադում՝ Մանկական ռեանիմատոլոգիա և անեսթեզիոլոգիա մասնագիտությամբ, իսկ  1995թ-ին՝ Նյու Յորքի Քորնելի բժշկական քոլեջում։

1989-1997թթ ղեկավարել է «Արաբկիր» բժշկական կենտրոնի Մանկաբուժական ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, իսկ 1997-2011թթ՝ <> Մանկաբուժական և նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքը։

ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգՄասնագիտական վերապատրաստումներ է անցել Օնասիսի սրտային վիրաբուժության բաժանմունքում (2003թ), Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի շտապ բժշկության բաժանմունքում(2006թ), ԱՄՆ-ի Մանկական հիվանդանոցում (2017թ), մասնակցել է Եգիպտոսում տեղի ունեցած  Նեոնատոլոգիայի միջազգային սեմինարին (2008թ)։

 2010-2013թթ եղել է  UNICEF-ի «Նորածնային խնամք և ինտենսիվ թերապիա» ծրագրի ղեկավար, 2015թ-ից ղեկավարում է USAID-ի «Նորածնային խնամքի ծառայությունների բարելավումը Հայաստանում» ծրագիրը։

2002-2013թթ եղել է ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգը։

Հեղինակ է 28 հոդվածի, համահեղինակ՝ 3 դասագրքի և 5 ուղեցույցի։

ԿԱԼԵՆՏԵՐՅԱՆ ՀՐԱՆՏ ԶԱՎԵՆԻ

+374 41 403767 (բջջ.)
«Մուրացան» համալսարանական հիվանդանոց, Մուրացանի փ., շ 114, 0075, Երևան, Հայաստան