ՊՈՂՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՅՈՒՐԻԻ

+374 91 474169(բջջ.)
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Հայաստան, 0025, Երևան Աբովյան փող., 58 շենք

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՆՆԱ  ՅՈՒՐԻԻ  (ծնվ․ 1973թ.), վիրաբույժ (դիմածնոտային),  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  2010թ-ից մինչ օրս ղեկավարում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ հիվանդությունների բաժանմունքը, 2014թ-ից մինչ օրս՝ ԵՊԲՀ Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնը։  

1991-1996թթ. սովորել է ԵՊԲՀ Ստոմատոլոգիական ֆակուլտետում։

1996-1997թթ. պրակտիկա է անցել «Վան» ստոմատոլոգիական կլինիկայում։

2003թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2004թ. ստացել է դոցենտի կոչում։

2012թ պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

1997-2006թթ եղել է ԵՊԲՀ Վիրաբուժական ստոմատոլոգիայի ասիստենտ, 2005-2007թթ՝ Ազգային առողջապահության ինստիտուտի Դիմածնոտային պլաստիկ վիրաբուժության ամբիոնի, 2007թ-ին՝ ԵՊԲՀ Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ։

2004-2010թթ ղեկավարել է <<Մուրացան>> համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը։

2007-2010թթ եղել է ԵՊԲՀ Վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի, 2010-2014թթ՝ ԵՊԲՀ Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ։

Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման դասնթացների արտասահմանյան տարբեր երկրներում, մասնավորապես՝ (98-րդ AAOMS ամենամյա Լաս Վեգաս, 2016թ.),  11-րդ ամենամյա Կոսմետիկ վիրաբուժության և էսթետիկ մաշկաբանության դասընթաց (Լաս Վեգաս, 2015թ.), Պլազմային վիրաբուժության դասընթաց (Կանն, 2014թ.), 12-րդ միջազգային՝ Դեմքի պլաստիկ էրլանգեն վիրաբուժության դասընթաց (Գերմանիա, 2013թ.), Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի հատուկ դասընթացներ (2008, 2009, 2010, 2011թթ.), «Ընդլայնված ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» դասընթաց (2008 թ., 2009թ.)։

1996թ․-ից՝ Հայկական ատամնաբուժության ասոցիացիայի, 2009թ․-ից՝ Ստոմատոլոգիական կրթության և հետազոտության ասոցիացիայի (պատվիրակության անդամ), 2011թ․-ից՝ Դիմածնոտային և բերանի վիրահատության հայկական ասոցիացիայի, 2012թ․-ից՝ EACMFS-ի, 2015թ․-ից՝ Օրթոպեդիկ Օնկոլոգիայի ամսագրի (ԱՄՆ) խմբագրական խորհրդի անդամ է, 2016թ․-ից՝ Դիմածնոտային և բերանի վիրահատության հայկական ասոցիացիայի նախագահ։

Արժանացել է ԵՊԲՀ հոբելեանական արծաթե մեդալի (2010թ)։

Հեղինակ է 102 գիտական հոդվածի, ինչպես նաև՝ 14 արտոնագրի։