ՇՈՒՔՈՒՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԻՄԻ

+374 10 520478(աշխ.) +374 91 404261(բջջ.)
Էրեբունի Բժշկական Կենտրոն Տիտոգրադյան փ, 14 շ., 0087, Երևան, Հայաստան

ՇՈՒՔՈՒՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԻՄԻ (ծնվ․ 1956թ,  Երևան), քիթ-կոկորդ-ականջաբան, վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր բժիշկ, 1992թ-ից մինչ օրս Էրեբունի բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչն է, 2001թ-ից  մինչ օրս՝ ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբանն է, 2008թ-ից մինչ օրս ղեկավարում է ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է։
1973-1979թթ սովորել է ԵՊԲՀ-ի Բուժական գործ ֆակուլտետում։ 1979-1981թթ Կլինիկական օրդինատուրա է անցել Մոսկվայի Առաջին պետական բժշկական ինստիտուտում։ 1981-1984թթ սովորել է հիշյալ ինստիտուտի ասպիրանտուրայում՝ Քիթ-կոկորդ-ականջաբանություն մասնագիտությամբ։
1984թ պաշտպանել է ատենախոսություն և ստացել Բժշկական գիտությունների թեկնածուի, իսկ 2000թ-ին՝ Բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ։ 
1984թ-ին եղել է ԵՊԲՀ քիթկոկորդականջաբանության ամբիոնի կրտսեր գիտաշխատող, 1991թ-ից՝ ԵՊԲՀ քիթկոկորդականջաբանության ամբիոնի դոցենտ։
1996-2002թթ եղել է ԵՊԲՀ Միջազգային կապերի բաժնի գծով պրոռեկտոր։
ՀՀ Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի նախագահն է, անդամ՝  «Вестник оториноларингологии» (Ռուսաստանի Դաշնության) ամսագրի խմբագրական խորհրդի, «Քիթ-կոկորդ-ականջաբանության միջազգային հանդեսի» (Ղազախստան) ամսագրի խմբագրական խորհրդի, Միջազգային աուդիոլոգիական ընկերության, ինչպես նաև՝ Իտալական Ռինոլոգիական ընկերության պատվավոր անդամ։ 
Բազմաթիվ վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում, Ֆրանսիայիում, Գերմանիայում, Ավստրիայում։
Մասնակցել է Պրահայում, Դելիում, Դուբլինում, Սեուլում, Նիգայում, Մոսկվայում, Ամստերդամում, Վիեննայում, Պամպլոմայում, Աթենքում, Սանկտ-Պետերբուրգում, Փարիզում, Հռոմում, Դուբայում, Բոնում, Կահիրեում, Լոս Անջելեսում, Մյունխենում, Վյուրցբուրգում կայացած բազմաթիվ կոնֆերանսների ու սիմպոզիումների, ինչպես նաև՝ Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին։  
Արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի՝բժշկագիտության բնագավառում  (2001թ), «Կոչում» մրցանակի՝ բժշկագիտության բնագավառում (2003թ), UCLA հաստատության հատուկ վկայականի կլինիկական կրթության, լսողության սքրինինգ հետազոտության, գլխի և պարանոցի վիրաբուժության, խխունջային ներպատվաստման բնագավառում (2003թ), <<ՀՀ վաստակավոր բժիշկ>> կոչման (2007թ), Կալիֆորնիայի Օրենսդրական ասամբլեայի ճանաչման վկայականի (2012թ)։
Հեղինակ է ավելի քան 214 տպագիր աշխատանքի, 1 մենագրության։