ՍՏԵՓԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՂՈՅԻ (ծնվ 1967թ. Արթիկի շրջ, գ Անուշավան), վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2008թ.-առ այսօր ղեկավարում է ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ. 1 ամբիոնը, 2018թ.-ից առ այսօր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի Վիրաբուժության կլինիկայի ղեկավարն է, ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատուն՝ ընդհանուր վիրաբուժության գծով:

1985թ. ավարտել է Արթիկի հ.2 միջնակարգ դպրոցը:

1985-1993թթ. ուսանել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետում:

1993-1995թթ. կլինիկական օրդինատուրա է անցել ԵՊԲԻ Վիրաբուժական հիվանդությունների թիվ. 2 ամբիոնում՝ Վիրաբուժություն մասնագիտությամբ։

1987-89թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1990-91թթ. Բժշկական ինստիտուտում սովորելուն զուգահեռ աշխատել է Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղում՝ որպես Սրտի վիրաբուժության բաժանմունքի բուժակ:

1996-2005թթ. եղել է ԵՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների հ.2 ամբիոնի ասիստենտ։

2000թ. պաշտպանել է թեկնածուական թեզ <<Ստամոքսաելքը պահպանող վիրահատությունները ստամոքսի խոցային հիվանդության վիրաբուժական բուժման մեջ>> թեմայով:

2005-2008թթ. եղել է ԵՊԲՀ Վիրաբուժական հիվանդությունների հ.2 ամբիոնի դոցենտ։

2007-2008թթ. ղեկավարել է <<Արմենիա>> ՀԲԿ Առաջին վիրաբուժական բաժանմունքը, 2008թ.-2018թ.՝ նույն բժշկական կենտրոնի Վիրաբուժական կլինիկան։

2013թ. Պաշտպանել է դոկտորական թեզ <<Որովայնի կպումային հիվանդության պաթոգենեզի, կանխարգելման և բուժման որոշ ասպեկտներ>> թեմայով:

Մասնակցել է մասնագիտական մի շարք վերապատրաստումների ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտասահմանում, մասնավորապես՝  ՀՀ Ազգային առողջապահության ինստիտուտի Էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնում (2006թ.), Գերմանիայի Հայդելբերգի Համալսարանի Վիրաբուժական կլինիկայում (2008թ.), Կարդիոթորակալ վիրաբուժության սեմինար (Զալցբուրգ, Ավստրիա, 2008թ.), Վիեննայի համալսարանի թորակալ վիրաբուժության կլինիկայում (2009թ.), Վիեննայի համալսարանի թորակալ վիրաբուժության կլինիկայում (2012թ.), Գերմանիայի Մեմմինգենի հիվանդանոցում (2013թ.), Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում (Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, 2016թ.)։

2017-18թթ. եղել է Վիրաբուժության եվրոպական միության նախագահ:

1995թ-ից՝ Հայկական վիրաբուժական ասոցիացիայի, 2011թ-ից՝ Էնդոսկոպիկ վիրաբույժների Եվրոպական ասոցիացիայի /EAES/, 2016թ-ից Վիրաբուժության եվրոպական ընկերության /ESS/ անդամ է։

Հեղինակ է 125 գիտական հոդվածների և հրապարակումների, ինչպես նաև՝ <<Վիրաբուժական հիվանդություններ>> հայերեն դասագրքի երկու հատորի մասնագիտական խմբագիրն է:

ԵՊԲՀ <<Վիրաբուժական հիվանդություններ>> ուսումնական ձեռնարկների 12 հատորի /հայերեն, ռուսերեն, անգլերեն/ համահեղինակ է և խմբագիր:

Որովայնային վիրաբուժության բնագավառում երեք ռացիոնալիզատորական առաջարկությունների հեղինակ է:

Պարգևատրվել է ԵՊԲՀ <<Ոսկե մեդալով>> (2010թ.), <<Մխիթար Հերացի>> մեդալով (2016թ.):

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՂՈՅԻ

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, Էզրաս Հասրաթյան փողոց, 9 շենք, 0052, Երևան, Հայաստան